Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Դուրսն ավելի մերկ է, ավելի ոտաբոբիկ և ավելի դատարկ» (ֆոտոշարք)

«Դուրսն ավելի մերկ է, ավելի ոտաբոբիկ և ավելի դատարկ» (ֆոտոշարք)
06.07.2012 | 17:44

Արթուր Գևորգյանի աշխատանքներին (գեղանկարչական որմնաքանդակներ), արվետագիտական հրապարակումներին (մասամբ`անտիպ) ծանոթացա Facebook սոցցանցի միջոցով: «Օրվա բանաստեղծություն» խմբում քանդակագործը էքսպրոմտ տողեր է տեղադրում. Facebook-յան առօրյայից դուրս: Դասավանդում է Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում, կյանքի է կոչում Շիրակի մարզի մարզպետարանի քանդակների շարքը, իրականացնում է ևս մի խոշոր պատվեր, իր բնորոշմամբ, ստեղծագործական բացառիկ հետաքրքրություն ունեցող: Մասնակցում է մշակութային ծրագրերի, ստեղծագործական խմբերի հոգեբանության մասին հոդված գրելու ժամանակ է փնտրում: Մնացածը, իր իսկ խոսքով, երազանքի շարքից է: Դրանց մասին քանդակագործը չի ուզում խոսել, այնուհանդերձ, նշում է, որ շատ իրատեսական երազանքներ են:

-Արվեստագետը երևի աշխարհի ամենամենակ մարդն է, նա միշտ զրուցակից է ման գալիս իր ներսում, իր շուրջը: Զրույցներ, կերպարներ, աշխարհներ է ստեղծում: Երևի մենակությունից չմեռնելու համար: Համամի՞տ եք:
-Ոչ, երևի, բոլորին ինչ-որ բան ասելու համար:

-Ներսի՞, թե՞ դրսի դատարկությունն է ավելի տանջալի:
-Դրսի. դուրսն ավելի մերկ է, ավելի ոտաբոբիկ և ավելի դատարկ…

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Զրույցն ամբողջությամբ՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 26199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ